Մենք սովորեցնում ենք ոչ թե քննություն հանձնել, այլ՝ ինքնավստահ վարել
Ամեն ինչ սկսվեց մեկ օրվա ընթացքում
My Drive-ի պատմությունը սկսվեց մոտ հինգ տարի առաջ՝ մեկ պարզ գաղափարից։
Արթուր և Հարութ Ալեքսանյանները մի օր որոշեցին ստեղծել ավտոդպրոց։ Այդ ժամանակ ոլորտում ոտքի կանգնելը հեշտ չէր։ Մենք ունեինք ընդամենը մեկ մեքենա, մեծ նպատակ և շատ անորոշություններ։ Բայց երկար մտածելու փոխարեն որոշեցինք ռիսկի դիմել և պարզապես սկսել։
Սկզբում մենք հանդես էինք գալիս «Օնլայն ավտոդպրոց» անվանումով և զբաղվում էինք միայն տեսական դասընթացներով։ Ժամանակի ընթացքում ավելացրինք գործնական ուսուցումը, ընդլայնեցինք թիմը, ավելացրինք մեքենաների քանակը և սկսեցինք կառուցել այն ավտոդպրոցը, որն այսօր արդեն կոչվում է My Drive։
Այս ճանապարհի սկզբից մինչ այսօր մեր գլխավոր մասնագետներն են՝
Արթուր Ալեքսանյան — տեսական ուսուցման գլխավոր մասնագետ
Հարութ Ալեքսանյան — գործնական ուսուցման գլխավոր մասնագետ
Ինչո՞ւ ստեղծվեց My Drive-ը
My Drive-ը ստեղծելու գաղափարի հիմքում միայն վարորդական վկայական տրամադրելու ցանկությունը չէր։
Մենք տեսնում էինք, որ Հայաստանում ճանապարհային երթևեկության հետ կապված շատ իրավիճակներ և ճանապարհային նշաններ հաճախ ամբողջությամբ չեն ընկալվում, իսկ շատ վարորդներ բավարար չափով տեղեկացված չեն ՃԵԿ-ի և իրական ճանապարհային իրավիճակների մասին։
Մենք որոշեցինք լրացնել այդ բացը։
Այդ պատճառով ավտոդպրոցի ստեղծմանը զուգահեռ սկսեցինք զարգացնել նաև մեր կրթական բլոգը՝ Facebook-ում, Instagram-ում, TikTok-ում և այլ հարթակներում։ Մենք սկսեցինք պարբերաբար հրապարակել բացատրական տեսանյութեր, քննարկել ճանապարհային իրավիճակներ, ներկայացնել ճանապարհային նշաններ և կիսվել այն գիտելիքներով, որոնք կարող են օգտակար լինել յուրաքանչյուր վարորդի։
Մեր նպատակը եղել և մնում է մեկ բան՝ մարդուն ոչ միայն սովորեցնել հանձնել քննությունը, այլ օգնել նրան հասկանալ ճանապարհը։
Մեզ համար վարորդական վկայականը վերջնական նպատակ չէ
Մենք չենք համարում, որ վարորդական իրավունքի ստացումը ուսուցման ավարտն է։
Մեզ համար դա ընդամենը սկիզբն է։
Մենք ցանկանում ենք, որ մեր ուսանողը վարորդական վկայական ստանալուց հետո կարողանա իրականում ինքնուրույն վարել մեքենա՝ տարբեր և նույնիսկ բարդ ճանապարհային իրավիճակներում։
Այդ պատճառով մեր ուսուցումը հիմնված է ոչ միայն քննության հարցերի կամ երթուղիների վրա։ Մենք աշխատում ենք իրական իրավիճակների հետ, սովորեցնում ենք մտածել ճանապարհին, ճիշտ գնահատել իրավիճակը, կանխատեսել հնարավոր վտանգները և կայացնել ճիշտ որոշումներ։
Մեր նպատակը վարորդ ձևավորելն է ոչ միայն քննության համար, այլ ամբողջ կյանքի համար։
Ինչո՞վ է տարբերվում My Drive-ը
Մեր աշխատանքի հիմքում առաջին հերթին որակյալ ուսուցումն ու անհատական մոտեցումն են։
Մենք հասկանում ենք, որ բոլոր մարդիկ տարբեր են։ Մեկը առաջին իսկ օրվանից վստահ է լինում մեքենայի ղեկին, մյուսը առաջին անգամ նստում է մեքենա՝ վախով ու լարվածությամբ։
Մենք չենք կոպտում, չենք նվաստացնում և չենք ստիպում մարդուն զգալ, որ ինքը չի կարող։
Մենք փորձում ենք մտնել յուրաքանչյուր ուսանողի դրության մեջ, հասկանալ նրա դժվարությունները և հնարավորինս կարճ ժամանակում օգնել նրան ստանալ առավելագույն արդյունքը։
Մեր դասընթացները, նյութերը և ուսուցման մեթոդները մշակվում են մեր սեփական փորձի, գիտելիքների և մասնագիտական մոտեցումների հիման վրա։
Մենք չենք փորձում պարզապես կրկնել ուրիշների ստեղծածը։ Մենք ստեղծում ենք մեր ուսուցման համակարգը և անընդհատ կատարելագործում այն։
Ինչպիսի՞ վարորդ ենք ուզում ձևավորել
Մենք ուզում ենք, որ My Drive-ի շրջանավարտը լինի՝
ինքնավստահ, բայց ոչ ինքնավստահության պատճառով անզգույշ,
բանիմաց և ճանապարհային կանոնները հասկացող,
հեռատես, ով կարողանում է կանխատեսել ճանապարհային իրավիճակները,
պատասխանատու իր և մյուսների անվտանգության նկատմամբ,
օրենքից հասկացող և իր իրավունքները ճանաչող,
հավասարակշռված՝ նույնիսկ բարդ իրավիճակներում,
և ամենակարևորը՝ անվտանգ վարող վարորդ։
Մեր թիմը
My Drive-ում մենք կարևորում ենք ոչ միայն մասնագիտական գիտելիքը, այլև մարդկանց միջև հարաբերությունները։
Մեր թիմում ձևավորվել է ջերմ մթնոլորտ, որը կառուցված է հարգանքի, վստահության, նվիրվածության և փոխօգնության վրա։
Մենք իրար վստահում ենք և աշխատում ենք որպես մեկ թիմ։
Յուրաքանչյուր շաբաթ հավաքվում ենք, քննարկում ենք աշխատանքային իրավիճակները, վերապատրաստվում, կիսվում փորձով և միասին փորձում գտնել ավելի լավ լուծումներ։
Մեզ համար կարևոր է, որ ամբողջ թիմը աշխատի նույն տրամաբանությամբ և նույն ծրագրով, որպեսզի յուրաքանչյուր ուսանող ստանա նույն բարձր որակի ուսուցումը։
Մեզ մոտ բոլորը հավասար են՝ անկախ նրանից՝ տղա է, թե աղջիկ։ Մենք հարգում ենք յուրաքանչյուր ուսանողի և փորձում ենք նրա ուսուցման ճանապարհը դարձնել հնարավորինս հանգիստ, հասկանալի և արդյունավետ։
Մենք ուժեղ ենք ոչ միայն որպես անհատներ, այլ հատկապես որպես թիմ։
Ամենամեծ արդյունքը մեր ուսանողներն են
Մեր աշխատանքի ամենահաճելի պահը հաճախ այն չէ, երբ մարդը ստանում է վարորդական վկայականը։
Ամենահաճելի պահն այն է, երբ հետ ենք նայում և տեսնում, թե որտեղից է նա սկսել և ուր է հասել։
Հիշում ենք այն մարդուն, ով առաջին անգամ նստեց մեքենա՝ վախեցած, լարված, երբեմն նույնիսկ դողալով։
Հետո տեսնում ենք նրա առաջին փոքր հաջողությունները, առաջընթացը, այն պահը, երբ նա սկսում է ինքնուրույն կառավարել մեքենան, հասկանալ ճանապարհը և վստահություն ձեռք բերել։
Հետո միասին պատրաստվում ենք քննությանը և սպասում ենք այդ երկար սպասված դրական պատասխանին։
Բայց նույնիսկ դրանից հետո մեր ուրախությունը չի ավարտվում։
Երբ նախկին ուսանողը գրում է.
«Մեքենա ենք գնել»,
կամ ասում է՝
«Կգա՞ք, գնանք մեքենա ընտրելու»,
դա մեզ համար առանձնահատուկ զգացողություն է։
Իսկ ամենամեծ երջանկությունը այն պահն է, երբ հասկանում ենք, որ մարդն արդեն ինքնուրույն կարողանում է երթևեկել այսօրվա բարդ և ծանրաբեռնված ճանապարհային պայմաններում։
Այդ պահին հասկանում ենք, որ մեր աշխատանքն իսկապես արդյունք է տվել։
Մեր ապագան
Այսօր մեր նպատակը My Drive-ը զարգացնելն ու ընդլայնելն է, որպեսզի մեր ուսուցման հնարավորությունից կարողանան օգտվել ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի բոլոր մարզերում։
Մենք ցանկանում ենք ստեղծել My Drive-ի գրասենյակներ և մասնաճյուղեր ամբողջ Հայաստանում, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան ստանալ այն որակը, մոտեցումը և գիտելիքը, որի համար մենք ստեղծեցինք այս ավտոդպրոցը։
Մեր ճանապարհը դեռ շարունակվում է։
Եվ ինչպես ամեն վարորդի ճանապարհը սկսվում է առաջին քայլից, այնպես էլ My Drive-ի պատմությունը սկսվեց մեկ փոքր քայլից՝ մեկ մեքենայից, մեկ գաղափարից և մեկ օրվա ընթացքում կայացրած որոշումից։
Այսօր մենք շարունակում ենք նույն հավատով՝
Սովորեցնել ոչ թե պարզապես վարորդական վկայական ստանալ, այլ սովորեցնել վարել։
Հստակ ուսուցման ծրագիր
այլ առ քայլ մշակված ծրագիր, որը ներառում է տեսական գիտելիքից մինչև գործնական վարում՝ օգնելով ճիշտ հիմք ձևավորել և վստահ պատրաստվել քննությանը։
Անհատական ուսուցման տեմպ
Յուրաքանչյուր ուսանող սովորում է իր հնարավորություններին համապատասխան տեմպով՝ ստանալով անհրաժեշտ ժամանակը, կրկնությունները և անհատական ուշադրությունը՝ գիտելիքն ու հմտությունը վստահ յուրացնելու համար
Ժամանակակից և քննական մեքենաներ
Ուսուցումն անցկացվում է ժամանակակից և քննական պայմաններին համապատասխան մեքենաներով՝ օգնելով սովորել ճիշտ տեխնիկա և ավելի վստահ զգալ ինչպես առօրյա երթևեկության, այնպես էլ քննության ժամանակ
Աջակցություն մինչև վերջ
Դասընթացը չի ավարտվում դասի վերջին ժամով։ Մենք շարունակում ենք աջակցել Ձեզ մինչև քննությունը՝ պատասխանելով հարցերին, վերլուծելով սխալները և օգնելով վստահ հասնել ցանկալի արդյունքին

10:00 - 21:00 Երկ-շբթ․
Հասցե` ք.Երևան,Ս.Դավիթ 2 նուռ պլազա



+374 94 53-98-96
10:00 - 21:00 Երկ-շբթ․
Հասցե` ք.Երևան,Ս.Դավիթ 2 նուռ պլազա
+374 94 53-98-96


