10:00 - 21:00 Երկ-շբթ․ Հասցե` ք.Երևան,Ս.Դավիթ 2 նուռ պլազա
  • Instagram
  • Facebook
  • Telegram
  • WhatsApp
+374 94 53-98-96
10:00 - 21:00 Երկ-շբթ․ Հասցե` ք.Երևան,Ս.Դավիթ 2 նուռ պլազա +374 94 53-98-96

Ստացիր վարորդական իրավունք 5 քայլով

1

Ընտրել ավտոդպրոցMy Drive ավտոդպրոց

2

Փաստաթղթերի ներկայացումՆերկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը ձեզ հարմար եղանակով

3

Տեսական ուսուցումՍովորիր ՃԵԿ-ը, քննական թեստերը և ճիշտ կողմնորոշվել բարդ ճանապարհային իրավիճակներում։

4

Գործնական վարումՍովորիր վարել փորձառու հրահանգչի հետ՝ ինչպես քաղաքային պայմաններում, այնպես էլ վարորդական քննության երթուղիներում։

5

ՔննություններՀանձնի՛ր տեսական և գործնական քննությունները և ստացի՛ր վարորդական իրավունքի վկայական։

video

Մեր մասին

Ամեն ինչ սկսվեց մեկ օրվա ընթացքում

My Drive-ի պատմությունը սկսվեց մոտ հինգ տարի առաջ՝ մեկ պարզ գաղափարից։

Արթուր և Հարութ Ալեքսանյանները մի օր որոշեցին ստեղծել ավտոդպրոց։ Այդ ժամանակ ոլորտում ոտքի կանգնելը հեշտ չէր։ Մենք ունեինք ընդամենը մեկ մեքենա, մեծ նպատակ և շատ անորոշություններ։ Բայց երկար մտածելու փոխարեն որոշեցինք ռիսկի դիմել և պարզապես սկսել։

Սկզբում մենք հանդես էինք գալիս «Օնլայն ավտոդպրոց» անվանումով և զբաղվում էինք միայն տեսական դասընթացներով։ Ժամանակի ընթացքում ավելացրինք գործնական ուսուցումը, ընդլայնեցինք թիմը, ավելացրինք մեքենաների քանակը և սկսեցինք կառուցել այն ավտոդպրոցը, որն այսօր արդեն կոչվում է My Drive։

Այս ճանապարհի սկզբից մինչ այսօր մեր գլխավոր մասնագետներն են՝

Արթուր Ալեքսանյան — տեսական ուսուցման գլխավոր մասնագետ

Հարութ Ալեքսանյան — գործնական ուսուցման գլխավոր մասնագետ

  • Փորձառու և համբերատար հրահանգիչներ
  • Ժամանակակից և քննական մեքենաներ
  • Անհատական մոտեցում բոլորին
  • Բարձր հաջողության տոկոս
  • Ջերմ և անմիջական միջավայր
Իմանալ ավելին

ՖՈՏՈ

Գրանցվել դասընթացին

Քննական երթուղիներ

Երևան Աշտարակ Արտաշատ Աբովյան Սևան

Իրական երթուղիներով վարելու փորձ

Գործնական պարապմունքներ իրական երթուղիներով՝ քաղաքային երթևեկության մեջ արագ և վստահ կողմնորոշվելու համար

Քննական երթուղիներով վարելու փորձ

Գործնական պարապմունքներ քննական երթուղիներով՝ վարորդական քննությանը լիարժեք նախապատրաստվելու նպատակով։

Անհատական մոտեցում

Ընտրեք Ձեզ հարմար ժամանակը, մեքենան, հրահանգիչն ու վայրը և սովորեք Ձեզ հարմար պայմաններում։

Փորձառու հրահանգիչներ

Մեր թիմում աշխատում են բարձր որակավորում ունեցող և փորձառու հրահանգիչներ, ովքեր կօգնեն Ձեզ վստահորեն ձեռք բերել վարելու անհրաժեշտ հմտությունները։

Ժամանակակից լսարաններ

Ժամանակակից և ինտերակտիվ ուսուցման միջավայր՝ նորագույն գործիքակազմով և անհրաժեշտ սարքավորումներով՝ արդյունավետ ու հետաքրքիր ուսուցման համար։

Հարմար վճարման պայմաններ

Կանխիկ վճարում Քարտով վճարում Փոխանցումով վճարում Մաս-մաս վճարման հնարավորություն

Զուգահեռ ուսուցում

Տեսական և գործնական դասընթացները կարող եք անցնել զուգահեռ՝ Ձեզ հարմար ժամանակացույցով։

Անհատական տեսական դասընթացներ

Հասանելի են նաև անհատական տեսական դասընթացներ՝ օնլայն և լսարանային ձևաչափերով՝ առավել արդյունավետ և անհատականացված ուսուցման համար։

Խմբային տեսական դասընթացնոր

Խմբային տեսական դասընթացներ՝ 8–10 հոգանոց խմբերով, օնլայն և լսարանային ձևաչափերով՝ արդյունավետ ուսուցման և ակտիվ ներգրավվածության համար։

Մեր հրահանգիչները

Փորձառու մասնագետներ, ովքեր կօգնեն քեզ ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ և վստահ վարել։

Արթուր Ալեքսանյան

Տեսական դասընթացավար/Վարորդ հրահանգիչ

28

Երևան

TOYOTA CAMRY 2016թ․

Հարութ Ալեքսանյան

Վարորդ հրահանգիչ

30

Երևան/Արտաշատ

TOYOTA COROLLA 2019

Մամիկոն Գալստյան

Վարորդ հրահանգիչ

25

Երևան/Աշտարակ

TOYOTA COROLLA 2008

Հարութ Մխիթարյան

Վարորդ հրահանգիչ

29

Երևան/Արտաշատ

TOYOTA COROLLA 2016

Աննա Կարապեյան

Վարորդ հրահանգիչ

35

Երևան/Աշտարակ

MERCEDES B170 2007

Մհեր Աբրահամյան

Վարորդ հրահանգիչ

25

Երևան/Աբովյան

KIA FORTE 2012

Անահիտ Մկրտչյան

Օպերատոր/Խորհրդատու

25

Երևան

Էլինա Մկրտչյան

Օպերատոր/Խորհրդատու

27

Երևան

Ուսանողների Կարծիքներ

Ինչ են ասում մեր ուսանողները MyDrive-ի մասին

Անի Սարգսյան

Ուսանող

Շատ գոհ եմ ուսուցումից։ Հրահանգիչները շատ համբերատար են, ամեն ինչ պարզ են բացատրում։ Վարորդական ստացա առաջին անգամ։

Դավիթ Մկրտչյան

Ուսանող

Լավ կազմակերպված դպրոց է։ Գործնական դասերը շատ օգտակար էին, մեքենաները՝ նոր։

Լիլիթ Հովհաննիսյան

Ուսանող

Շնորհակալ եմ MyDrive-ին։ Շատ արագ սովորեցի վարել և առանց սթրեսի հանձնեցի քննությունը։

Հարց ու պատասխան

Որքա՞ն ժամանակում կարելի է ստանալ վարորդական իրավունք։
Ուսուցման ավարտի և վարորդական իրավունքը ստանալու ժամկետները տարբեր են։ Կարող է լինել այնպես, որ Դուք արդեն 15 ժամ գործնական պարապմունքից հետո պատրաստ լինեք գործնական քննությանը, սակայն քննության հերթերի պատճառով չկարողանաք անմիջապես ներկայանալ։ Օրինակ՝ գործընթացը կարող է լինել հետևյալը․ 1․ Տեսական դասընթաց — մոտ 1 ամիս Դասընթացի ընթացքում կարող ենք զուգահեռ հերթագրվել տեսական քննությանը։ 2․ Տեսական քննության հերթ — մոտ 1–2 ամիս Հերթի ընթացքում շարունակում եք ամրապնդել Ձեր գիտելիքները և պատրաստվել քննությանը։ 3․ Գործնական պատրաստություն և քննության հերթ — մոտ 3 ամիս Տեսական քննությունը դրական հանձնելուց հետո հերթագրվում եք գործնական քննությանը և այդ ընթացքում շարունակում եք գործնական պարապմունքները՝ քննությանը և իրական երթևեկությանը պատրաստվելու համար։ Այսպիսով, եթե բոլոր փուլերը բարեհաջող անցնեք առաջին փորձից, ընդհանուր գործընթացը կարող է տևել մոտ 5–6 ամիս։ Ժամկետները մոտավոր են և կարող են փոփոխվել՝ կախված քննությունների հերթերից և Ձեր անհատական պատրաստվածությունից։
Ի՞նչ կլինի, եթե քննությունը առաջին անգամ չհանձնեմ։
Մի անհանգստացեք․ մենք Ձեզ հետ ենք մինչև վերջ։ Դասընթացի ավարտից հետո նույնպես կապի մեջ ենք մնում Ձեզ հետ։ Հետադարձ կապի միջոցով օգնում ենք հասկանալ սխալները, պատրաստվել և կրկին վերահանձնել քննությունը։ Բացի այդ, դասընթացի ավարտից հետո 2–3 ամիս շարունակ մեր ուսումնական նյութերը մնում են հասանելի Ձեզ, որպեսզի կարողանաք կրկնել և ամրապնդել Ձեր գիտելիքները։
Ո՞վ կարող է սովորել ավտոդպրոցում։
Վարորդական իրավունք ստանալ ցանկացող անձինք կարող են գրանցվել համապատասխան կատեգորիայի դասընթացներին՝ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան։ Գործնական վարման պարապմունքներին կարող եք մասնակցել 16 տարեկանից, իսկ վարորդական իրավունքի քննություններին՝ 17 տարեկանից։
Իսկ եթե ես ընդհանրապես մեքենա վարել չգիտեմ, կարո՞ղ եմ գրանցվել
Այո՛։ Դասընթացը նախատեսված է նաև սկսնակների համար։ Հրահանգիչը քայլ առ քայլ կօգնի Ձեզ ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ և աստիճանաբար անցնել վստահ վարելու։
Ի՞նչ է ներառում դասընթացը։
Դասընթացը ներառում է տեսական ուսուցում և գործնական վարում՝ ճանապարհային երթևեկության կանոնների, քննական թեստերի, ճանապարհային իրավիճակների և վարելու հմտությունների ուսուցմամբ։
Տեսական դասընթացները օնլայն՞ են, թե՞ լսարանային։
Կարող եք ընտրել Ձեզ հարմար ձևաչափը՝ օնլայն կամ լսարանային։
Հնարավո՞ր է անցնել անհատական դասընթաց։
Այո։ Տեսական դասընթացները հասանելի են նաև անհատական ձևաչափով՝ ինչպես օնլայն, այնպես էլ լսարանային։
Քանի՞ հոգուց են կազմված խմբերը։
Խմբային դասընթացներն անցկացվում են 8–10 հոգանոց խմբերով, ինչը հնարավորություն է տալիս ապահովել ակտիվ և արդյունավետ ուսուցում։
Որքա՞ն է տևում տեսական դասընթացը։
Տեսական դասընթացը տևում է մոտ 1 ամիս և ներառում է 12–14 դասընթաց։ Յուրաքանչյուր դասի տևողությունը կազմում է մոտ 1,5–2 ժամ։ Բացի դասընթացներից, ուսանողներին տրամադրվում են նաև անվճար վիդեոդասեր, որոնք կարող են օգտագործել նյութը կրկնելու և գիտելիքներն ամրապնդելու համար։
Եթե ինչ-որ թեմա չեմ հասկանում, կարո՞ղ եմ կրկին հարցնել։
Իհարկե։ Ուսուցման ընթացքում կարող եք հարցեր տալ և ստանալ լրացուցիչ բացատրություններ՝ թեման լիարժեք հասկանալու համար։
Քննության հարցերը նույնպես քննարկվո՞ւմ են դասընթացի ընթացքում։
Այո անպայման։ Քննարկվում են քննական թեստերը և դրանցում հանդիպող իրավիճակները՝ հարցերի ճիշտ ընկալումն ու կիրառումը հեշտացնելու համար։ Սովորում ենք ՃԵԿ-ը և քննական թեստերը լիարժեք։
Քանի՞ ժամ է անհրաժեշտ գործնական վարման դասընթացի համար։
Գործնական պարապմունքների անհրաժեշտ ժամաքանակը անհատական է և կախված է յուրաքանչյուր սովորողի պատրաստվածությունից, սովորելու արագությունից և վարելու հմտություններից։ Մեկ ուսանողի համար կարող է բավարար լինել 10 ժամ, իսկ մյուսին՝ անհրաժեշտ լինել 20 կամ ավելի ժամ։ Միջինում մոտ 15 ժամվա ընթացքում մեր ուսանողները հասնում են այն մակարդակին, որ կարողանան հանձնել վարորդական գործնական քննությանը։ Սակայն կարևոր է հասկանալ, որ քննական երթուղիներով վարել սովորելը դեռևս չի նշանակում լիարժեք պատրաստ լինել իրական երթևեկությանը։ Մեր նպատակն է ոչ միայն օգնել Ձեզ հանձնել քննությունը, այլև ձևավորել անվտանգ, ինքնուրույն և վստահ վարելու հմտություններ։
Որտե՞ղ են անցկացվում գործնական պարապմունքները։
Գործնական պարապմունքներն անցկացվում են ինչպես քաղաքային պայմաններում, այնպես էլ քննական երթուղիներով՝ վարելու և քննությանը պատրաստվելու համար։ Սկզբնական ուսուցումը անց է կացվում փակ հրապարակում։
Արդյո՞ք ձեր մեքենաները համապատասխանում են քննական մեքենաներին։
Այո՛։ Մեր ուսումնական մեքենաներն ընտրելիս հաշվի ենք առնում քննական պայմանները և նախապատվությունը տալիս ենք ստանդարտ չափսերի ու կառուցվածքի մեքենաներին։ Միևնույն ժամանակ,կարծում ենք՝ լավ վարորդը պետք է կարողանա վստահ և անվտանգ վարել տարբեր չափերի մեքենաներ՝ թե՛ փոքր, թե՛ ավելի մեծ։ Այդ պատճառով ուսուցման ընթացքում նպատակն է զարգացնել Ձեր իրական վարելու հմտությունները, այլ ոչ թե պարզապես սովորեցնել վարել մեկ կոնկրետ մեքենա։
Կարո՞ղ եմ գործնական վարման դասընթացներն անցնել իմ մեքենայով։
Այո՛։ Սկզբնական շրջանում պարապմունքներն անցկացնում ենք մեր մեքենայով, որպեսզի հրահանգիչը գնահատի Ձեր վարելու հմտություններն ու համոզվի, որ կարող եք անվտանգ վարել։ Անվտանգ և բավարար պատրաստվածության դեպքում կարող եք անցնել Ձեր մեքենայով պարապմունքների։
Կարո՞ղ եմ ընտրել հրահանգչին և մեքենան։
Այո։ Հնարավորության դեպքում կարող եք ընտրել Ձեզ հարմար հրահանգիչը, մեքենան, ժամանակը և վայրը։
Ի՞նչ ժամային գրաֆիկով են անցկացվում տեսական և գործնական դասերը։
Տեսական և գործնական դասերի ժամանակացույցը կազմվում է՝ հաշվի առնելով Ձեր հնարավորություններն ու նախընտրած ժամերը։ Կարող եք ընտրել Ձեզ հարմար գրաֆիկ՝ նախապես համաձայնեցնելով այն մեր թիմի հետ։ Տեսական դասերը կարող են անցկացվել ինչպես օնլայն, այնպես էլ լսարանային ձևաչափով, իսկ գործնական պարապմունքների համար նույնպես կարող եք ընտրել Ձեզ հարմար օրն ու ժամը։
Կարո՞ղ եմ տեսական և գործնական դասընթացներն անցնել զուգահեռ։
Այո։ Ձեր ցանկության դեպքում տեսական և գործնական պարապմունքները կարող են անցկացվել զուգահեռ՝ ժամանակը ավելի արդյունավետ օգտագործելու համար։
Ինչպե՞ս կարող եմ վճարել դասընթացի համար։
Վճարումը կարող եք կատարել Ձեզ հարմար եղանակով՝ կանխիկ, քարտով կամ փոխանցումով։ Հասանելի է նաև մաս-մաս վճարման հնարավորություն։

Կապ մեզ հետ

Կապվիր մեզ հետ ցանկացած հարցի դեպքում